04/02/2017 12:04
ՄԻԵԴ-ը չի մերժել Անդրիաս Ղուկասյանի բողոքի դիմումը. փաստաբան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընթացք է տվել Անդրիաս Ղուկասյանի դիմումին, որի նախնական տարբերակը ուղարկվել էր ՄԻԵԴ՝ հունվարի 18-ին, այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:
«Մենք նախնական էինք դիմել դատարան՝ առանց սպառելու ներպետական բոլոր ատյաները, դրա համար էլ մտավախություն կար, բայց ՄԻԵԴ-ի կողմից էլեկտրոնային գրություն ենք ստացել, որով հիմնական բողոքն է ուզել: Կարևորն այն է, որ իրեն բողոքը չեն մերժել», - ասաց փաստաբանն՝ ընդգծելով, որ բողոքն առաջիկա օրերին կուղարկվի ՄԻԵԴ:
Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններ հրահրել):