08/02/2017 10:29
Հայաստանը Սիրիայի հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր կստորագրի
Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր կկնքվի։
Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության վաղվա օրակարգում, որը ներկայացնելու է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
Ըստ ներկայացվող նախագծի՝ համաձայնագրի նախագիծը արդիական է և համապատասխանում է ավիացիայի ոլորտում գործող միջազգային փաստաթղթերի պահանջներին։