Մեր ընտանիքում էլ խոսակցություններ եղել են, մի շրջան առանձին ենք ապրել. Վահագն Խաչատրյանը և Լուսին Վարդանյանը՝ սիրո ու դժվարությունների մասին

14/02/2017 20:27

Մեր ընտանիքում էլ խոսակցություններ եղել են, մի շրջան առանձին ենք ապրել. Վահագն Խաչատրյանը և Լուսին Վարդանյանը՝ սիրո ու դժվարությունների մասին


Ինչ պարագայում էլ լինի, կյանքում գլխավորը սերն է: Հանուն սիրո է, որ պատերազմներ են լինում, սիրո շնորհիվ՝ հաշտություններ կնքվում: Միայն սերն է ի զորու ուժեղին թուլացնել ու թույլին ուժեղացնել…

Aysor.am-ը սիրո տոների շրջանակներում ընթերցողին է ներկայացնում սիրո օրինակելի պատմություններ: Ընտանիքներ, որոնք դժվարությունների միջով են անցել, բայց կայացել են, քանի որ սիրել են…

Մեր զրուցակիցները երիտասարդ դերասաններ Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանն են, որոնց ծանոթությունը 13, իսկ ընտանիքը՝ 4 տարվա կենսագրություն ունի: 2004 թվականից Թատերական ինստիտուտի նույն բաժնի և նույն կուրսի պատանի ուսանողները տարիներ անց ընտանիք կազմեցին…

Սեր առաջին հայացքի՞ց...

Լուսին. Ոչ, դա առաջին հայացքից սեր չէր, ավելին՝ ես Վահագին չէի սիրում բոլորովին, նա իմ տեսակի մարդ չէր (ծիծաղում է): Կուրսի երեխաներով շատ մտերիմ էինք, հագեցած ուսանողական տարիներ ենք ունեցել: Մտքովս չէր անցնում, որ երբևէ կարող եմ կուրսեցիներիցս որևէ մեկին սիրահարվել, առավելևս՝ Վահագին (ժպտում է):

Նիկոլայ Ծատուրյանը կանխազգում էր...

Լուսին. Ես և Վահագը սովորել և ավարտել ենք Նիկոլայ Ծատուրյանի դերասանական կուրսը: Մի անգամ էլ պարոն Ծատուրյանն ասաց՝ Լուսո՛, Վահագի հետ չե՞ս ամուսնանա: Հարցն ինձ համար անսպասելի էր, քանի որ նման խոսակցություն, այդպես մտածելու առիթ երբեք չէր եղել: Ասացի՝ ի՞նչ եք ասում, դա բացառվում է, Վահագն ինձ համար եղբոր պես է: Ես պետք է առաջին հայացքից սիրահարվեմ… Բայց, դե ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք (ծիծաղում է):

Վահագն. Որպես զույգ՝ մենք սկսեցինք հանդիպել 2008 թվականից: 2010 թվականին բանակ գնացի, այդ նույն տարվա մեջ էլ նշանադրվեցինք: Ամուսնացանք իմ զորացրվելուց հետո:

Ամեն ինչ ի վերուստ էր որոշված. խաղը դարձավ ճակատագիր...

Վահագն. Մինչև ինստիտուտն ավարտելն ընկերուհի չեմ ունեցել, լիովին տրվել էի ուսմանս ու թատրոնին: Մագիստրատուրա ընդունվելուց հետո եկա լսարան ու մեր կուրսի Մարիային ասացի՝ այսուհետ դու կլինես իմ ընկերուհին, նա էլ ասաց՝ թող Լուսինեն լինի: Ես համաձայնվեցի ու Լուսինեի հետ «խաղի» մեջ մտանք՝ ամեն օր Լուսոյին տուն էի տանում ու վերադառնում (ծիծաղում է): «odnoklassniki» սոցիալական ցանցով ամբողջ գիշեր միմյանց գրում էինք... ու ամեն ինչ սկսվեց…

Լուսին. Ինստիտուտն ավարտելու տարում որպես դիպլոմային աշխատանք խաղացինք «Լեռնային կակաչները» ներկայացումը, որտեղ ես ու Վահագն ամուսինների էինք մարմնավորում… Մի անգամ Վահագն ասաց. «Երբ ընդունվեմ մագիստրատուրա, ընկերուհի եմ ունենալու»: Ես էլ պատասխանեցի. «Հա, էնտեղ դրած էր, դու էլ ունեցար» (ծիծաղում է)… Սկզբում, իհարկե, ոչինչ չկար, ամեն ինչ աստիճանաբար, աննկատ սկսվեց… Հիշում եմ՝ այն ժամանակ «odnoklassniki» կայքը շատ ակտիվ էր, ու դրա միջոցով ամբողջ կուրսով գիշերները շփվում, զրուցում էինք: Ես և Վահագը լուսադեմին՝ ամենավերջինն էինք լքում զրույցը…

Առիթ էինք փնտրում հանդիպելու...

Լուսին. Ամռանը մի քանի անգամ էլ խաղացինք դիպլոմայինը: Այդ ժամանակ արդեն նոր սկսվող զգացմունք կար մեր մեջ…Ավարտելուց հետո կուրսի երեխաներով հաճախ էինք հանդիպում: Երբ այդ հանդիպումները սկսեցին նվազել, ես ու Վահագը, կարծես, թե հանդիպելու առիթ էինք փնտրում: Սկզբնական փուլում երկուսս էլ չէինք կարողանում խոստովանել, որ ոչ թե որպես կուրսեցիներ, այլ որպես սիրահարներ ենք հանդիպում: Երբ Վահագն ասում էր, որ զգացմունք ունի, լուրջ չէի ընդունում, չէի հավատում, որ նա լրջորեն կարող է որևէ մեկին սիրել: Անկեղծ ասած՝ այդ առումով նրան երբեք լուրջ չեմ տեսել (ժպտում է)…

Հրեշտակները պտտվում էին…

Լուսին. Հրաժարվեցի Վահագի հետ հանդիպել, քանի որ չէի ցանկանում մեր ընկերական հարաբերությունները փչանային: Բայց նրա ջանքերի շնորհիվ այդ բաժանումը երկար չտևեց: Մի օր, երբ ինձ տուն էր ճանապարհում, Բժշկական համալսարանի մոտ ասացի. «Վահագ, լրջացիր ու ինձ ասա, ես ուզում եմ բառերով լսել քո զգացմունքների մասին»: Ասաց. «ի՞նչ ասեմ: Ասեմ՝ սիրո՞ւմ եմ քեզ: Հա՛, սիրում եմ: Հիմա հրեշտակները պտտվո՞ւմ են գլխավերևումդ»: Պատասխանեցի՝ այո, ոնց որ թե պտտվում են (ժպտում է)… Ես բավականին ուշ խոստովանեցի իմ սերը, չէի ուզում սխալվել…

Վահագն. ...(ժպտում է) շատ ասելու բան չկար, ամեն ինչ առանց այդ էլ պարզ էր…

Ռոմանտիկան՝ հարաբերություններում...

Վահագն. Լուսինը ռոմանտիկ է, ես էլ՝ երբեմն: Իմ պարագայում շատ մեծ կապ ունի տրամադրությունը (ծիծաղում է):

Լուսին. Այդ հարցում Վահագն ավելի զուսպ է: Բայց երկուսս էլ ռոմանտիկ ենք, ապացույցը մեր բազում խենթություններն են:

Խանդը միայն սկզբում էր...

Լուսին. Սկզբնական շրջանում Վահագը շատ էր խանդում, ու դա ինձ ճնշում էր: Հիմա արդեն միմյանց լավ գիտենք, ու խանդը գիտակցված է լինում: 

Վահագն. Երբ մի մարդու հետ ապրում ես, նրան ավելի լավ ճանաչելով՝ խանդի ֆակտորը կամաց-կամաց կամ կորչում կամ ավելանում է: Որքան էլ զույգը խանդոտ լինի, եթե առիթ չի ունենում, չի արտահայտում: Մեկտեղ՝ նաև վստահությունն է ավելանում:

Հանդիպում ծնողների հետ...

Վահագն. Մի անգամ Լուսինեին տուն ճանապարհելիս իր հայրն ինձ ներս հրավիրեց՝ սուրճ խմելու: Ու մի օր ծաղիկներ, տորթ ու շոկոլադ վերցրեցի, գնացի իրենց տուն: Ծանոթացանք… Երբ արդեն ամեն ինչ պայմանավորված ու հասկացված էր, մեր ընտանիքները հանդիպեցին… Ճիշտն ասած, իր ծնողներն ինձ չէին ուզում: Այդպես էլ ինձ համար անհայտ մնաց, թե ինչու (ժպտում է):

Լուսին. Որպես կուրսեցիների ծնողներ՝ ծանոթ էինք: Մայրս նույնիսկ մեկ անգամ եկավ մեր դիպլոմայինի բեմադրմանը: Ետնաբեմում ծիծաղելով ասում էր՝ ո՞ւր է փեսաս, արի շնորհավորեմ: Բայց հետագայում իրենց համար էլ էր անսպասելի մեր միությունը:

Նրանց ընտանիքը 4 տարեկան է...

Լուսին. Այն օրվանից, երբ երկուսս էլ խոստովանեցինք, որ միմյանց սիրում ենք, գիտեինք՝ ամուսնանալու ենք: Այդ կարևոր իրադարձությունը մեր կյանքում 2013 թվականին տեղի ունեցավ:

Վահագն. Ամուսնացանք հայկական ավանդույթներին համաձայն՝ պսակադրությունը Սուրբ Զորավոր եկեղեցում էր:

Կյանքն ամուսնությունից հետո...

Վահագն. Երևի շատ բան չի փոխվել, բացի այն, որ ավելի շատ ժամանակ ես կարողանում անցկացնել քո սիրելի մարդու հետ:

Լուսին. Սկզբնական շրջանում շատ բան չփոխվեց: Հետագայում որոշ խնդիրներ առաջ եկան, որոնք ժամանակի ընթացքում լուծվեցին:

Երկու դերասան՝ մեկ ընտանիքում...

Լուսին. Մեր հարաբերություններում գրեթե չի նկատվում, որ դերասաններ ենք, բացի, իհարկե, էմոցիոնալ վեճերից: Երբեմն ասում են. «Լավ է, ամուսինդ դերասան է, կհասկանա», կամ էլ թե. «Դերասան չես խաղա»… Ոչ, չկա նման բան, մարդ չպետք է մասնագիտությունն ու կյանքն իրար խառնի:

Վահագն. Երբ ամուսինները նույն մասնագիտությունն ունեն, նույն բնագավառում են, դա ավելի շատ օգնում է հարաբերություններին:

Երիտասարդ ընտանիքն առանձին է ապրում...

Վահագն. Նախկինում ծնողներիս հետ էինք ապրում, բայց հիմա առանձին ենք: Չի բացառվում, որ մի օր նորից միասին ապրենք: Երկուսս էլ զբաղված ենք, աշխատում ենք, երկրորդ երեխա ունենալու դեպքում, հնարավոր է, մեզ օգնող ուժ պետք գա:

Հարգեցի ամուսնուս որոշումն ու ստորագրեցի...

Լուսին. Մինչ ամուսնանալը, ես ու Վահագը հաճախ էինք միասին քննարկում, որոշում մեր ապագա երեխաների անունները: Ցանկանում էինք աղջիկ ունենալու դեպքում (իսկ Լուսինը վստահ էր, որ առաջնեկն աղջիկ է լինելու հեղ.) անունը Լիլի դնել: Երբ ծննդատանը պետք է ստորագրեի, իմացա, որ աղջկաս անունը Ռուզաննա է՝ Վահագի մայրիկի պատվին: Հարգեցի ամուսնուս որոշումն ու ստորագրեցի:

Վահագն. Մեր աղջիկը ծնվել է 2013 թվականի սեպտեմբերի 19-ին: Ամսի 18-ին Լիլիթ տատիկիս ծննդյան օրն է, որոշել էինք՝ եթե մեր աղջիկն այդ օրը ծնվի, Լիլի կկնքենք: Քանի որ մեկ օր անց ծնվեց, մայրիկիս անունը տվեցինք…

Ընտանիքը պետք է մեծանա...

Լուսին. Շատ եմ ուզում երկրորդ բալիկ ունենալ, բայց թե երբ՝ չեմ կարող ասել: Երկուսս էլ երեխայի «գիժ» ենք, բայց ամեն բան իր ժամանակն ունի:

Ճակատագրական վեճեր...

Լուսին. Բաժանվեցինք ու միացանք… Դրա համար տարբեր պատճառներ կային: Բայց, դե այդ ամենը հաղթահարեցինք սիրո շնորհիվ, չէ՞ որ այն կյանքի շարժիչ ուժն է:

Վահագն. Պահ է գալիս, երբ ամուսնական զույգերը միմյանց չեն հասկանում: Նման փուլ գրեթե բոլոր զույգերի ամուսնական կյանքում էլ լինում է, հատկապես սկզբնական շրջանում: Դեռ լավ «եփված» չեն լինում… Այո, մեր ընտանիքում էլ խոսակցություններ եղել են, մի շրջան առանձին ենք ապրել, ԶԱԳՍ-ով բաժանվել ենք: Բայց հանուն սիրո ամեն ինչ հաղթահարեցինք, վերանայեցինք մեր հարաբերությունները: Այդ բաժանությունն օգնեց, որ մեր մեջ շատ բաներ վերադասավորենք, վերագնահատենք կամ ընդհակառակը… Միայն սիրո պարագայում է հնարավոր նման վեճերը մոռանալ: Բոլոր բաժանված սրտերին խորհուրդ կտամ՝ միանալ ոչ թե հանուն շրջապատի, երեխայի կամ մեկ այլ բանի, այլ՝ միայն հանուն սիրո: Հակառակ դեպքում դատապարտված եք նորից վեճերի միջով անցնելուն:

Հաշտության առաջին քայլեր...

Լուսին. Երկուսս էլ համառ ենք, բայց կյանքը ստիպում է հասկանալ, որ միշտ չէ, որ համառությունը տեղին է: Պիտի զիջես, որ քեզ զիջեն: Պետք է սովորել զիջել հանուն սիրո, հանուն հոգու խաղաղության: Գիտեք, ճակատագրական քայլեր կան, որ և՛ ես եմ արել, և՛ Վահագը: Հաշտության, բարի ու լավ մի բանի համար առաջին քայլ անելը բոլորովին էլ ամոթ չէ:

Վահագն. Ով սխալ եղավ, նա էլ պետք է իր սխալն ընդունի: Սուտ կլինի, որ ասեմ՝ մենք հիմա մեծ վեճեր ունենում ենք: Փորձում ենք միմյանց ընդառաջ գնալ, հասկանալ…

Կողքիդ եմ, որովհետև…

Լուսին. Դժվարանում եմ ասել՝ ինչն է Վահագի մեջ ինձ դուր գալիս, ինչը՝ ոչ: Մարդուն սիրում են իր արժանիքների համար, բայց իսկական սերն այն է, որ չես կարող բացատրել, թե ինչի համար ես սիրում: Միայն կարող եմ ասել, որ չեմ սիրում, երբ ամուսինս այս կամ այն հարցին կտրականապես է մոտենում, նույնիսկ չի էլ ուզում լսել… Այ դա ինձ նյարդայնացնում է (ժպտում է):

Վահագն. Լուսինեն շատ նպատակասլաց է, չի հանձնվում երբեք ու դա ինձ, միանշանակ, դուր է գալիս: Բայց այ իր նեղացկոտությունը դուր չի գալիս, շատ շուտ է նեղանում ու դա իր դեմքին ու պահվածքում նկատելի է լինում:

Ես քեզ սիրում եմ...

Լուսին. Վահագը հաստատ կասի՝ սիրում եմ քեզ, Լուսս: Ես էլ ասում եմ՝ սիրում եմ քեզ, Վահագս (ժպտում է)… Ուզում եմ, որ միշտ կողքիս լինես, միասին մեր կյանքը երջանիկ ապրենք:

Վահագն. Իմ կին, իմ քաղցր, իմ միակ, իմ ամեն-ամեն ինչ, իմ գեղեցկություն ու քնքշություն, իմ համ, իմ հոտ՝ սիրում եմ քեզ անչափ: Պաչ, պաչ, պաչ…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը