![«1000 դրամների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ են նշանակվել Վիգեն Սարգսյանն ու Կարեն Թամազյանը](https://www.aysor.am/news_images/405/1213049_1/75.thumb.jpg)
16/02/2017 11:33
«1000 դրամների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ են նշանակվել Վիգեն Սարգսյանն ու Կարեն Թամազյանը
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ու ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու անհրաժեշտությամբ:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է խորհրդի ինն անդամներից երեքին: