16/02/2017 11:14
Կառավարությունը հայտարարել է «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի մասին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի վերաբերյալ հանձնարարական տվեց:
«Կարծում եմ, համակարծիք կլինեք, որ մեր համաքաղաքացիների, զբոսաշրջիկների համար գրավիչ ու հարմարավետ դարձնելու համար պետք է ապահովել մեր քաղաքների, գյուղերի ճանապարհների ու այլ վայրերի մաքրությունը», - ասաց վարչապետը:
Նա ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում մշակել ու ներկայացնել «Մաքուր Հայաստան»-ի հայեցակարգը՝ հստակ սահմանելով գործողությունների պլանն ու ժամանակացույցը:
«Հայեցակարգը ներկայացնել հանրային քննարկման, գործընթացում ընդգրկել ՀՀ բնապահպանության նախարարությանը ու բնապահպանության ուղղվածությամբ հասարակական կազմակերպություններին», - նշեց Կարեն Կարապետյանը: