16/02/2017 11:22
Օտարերկրացիները ՀՀ մուտքի վիզայի համար կկարողանան վճարել նաև անկանխիկ եղանակով
Կառավարության այսօրվա նիստում օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց:
«Զբոսաշրջության խթանման և զբոսաշրջիկների համար անհարկի բարդություններ, մասնավորապես, ՀՀ պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագիր տրամադրելիս դիմում-հարցաթերթիկների լրացումը ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը բացառապես կանխիկ եղանակով վերացնելու նպատակով ՀՀ ոստիկանությանը հանձնարարում եմ մեկշաբաթյա ժամկետում՝ քննարկելով շահագրգիռ մարմինների հետ՝ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել կառավարության 12-68N որոշման մեջ փոփխություն ու լրացում կատարելու մասին համապատասխան որոշման նախագիծը, որով առաջարկվում է վերացնել Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում-հարցաթերթիկների լրացնելու պահանջը սահմանային անցակետերում», - ասաց վարչապետը:
Նա ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարեց քննարկել ու ներկայացնել համապատասխան առաջարկություն պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը նաև անկանխիկ եղանակով իրականացնելու վերաբերյալ: