Ինչի՞ հաշվին կարող էին աճել գազի սպառման ծավալները

17/02/2017 11:19

Ինչի՞ հաշվին կարող էին աճել գազի սպառման ծավալները

Մի քանի օր առաջ հայտարարվեց՝ որ այս տարվա հունվարին, 2016-ի հունվարի համեմատ զգալիորեն աճել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից գազի թե´ ներկրման, թե´ սպառման ծավալները: Լուրի աղբյուրը «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունն էր: Խոսքը էական աճի մասին է՝ ներկրված գազի ծավալները 2016 թվականի հունվարի համեմատ աճել են՝ 31%-ով տոկոսով, իսկ գազի սպառումը՝ 38,5%-ով: Առաջին ռեակցիան, այն էր, որ դա պայմանավորված է հիմնականում ցուրտ ձմեռով: Այդ գործոնը կա անշուշտ, սակայն ոչ միայն:

Ամեն դեպքում իսկապես հետաքրքիր կլիներ իմանալ, թե ո՞ր սպառողների կարգերի հաշվին է հիմնականում տեղի ունեցել աճը: Այսինքն՝ բնակչության կողմից սպառման աճի, թե՞ տնտեսության աշխուժացման արդյունք էր դա: Սակայն մի բան պարզ էր, որ սակագների նվազումը երկու դեպքում էլ խաղացել է իր դերը: Համենայն դեպս «Գազպրոմ Արմենիա»-ի պաշտոնական կայքէջում դրան վերաբերվող որևէ տեղեկատվություն չկար, իսկ գազի սպառման վիճակագրությունը ներկայացվում է սովորաբար եռամսյակային պարբերականությամբ և ավելի հստակ այն պարզ կլինի մի քանի անց:

Եթե աճը հիմնականում ապահովել է բնակչության կողմից սպառման աճով, ապա դա էլ հերթին պայմանավորված է և´ ցուրտ ձմեռվա, և´ գազի սակագների նվազման հանգամանքներով, իսկ եթե արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտի կողմից տնտեսության աշխուժացման արդյունքում, ապա այս դեպքում, սա էլ իր հերթին կրկին գազի նվազված սակագների և տնտեսության ոլորտի համար աստիճանաբար ստեղծվող բարենպաստ պայմաններով: Սակայն երկու սեգմենտն էլ, կարծում եմ նպաստել են այդ աճին: Իհարկե, այստեղ այս հարցերի հստակեցման համար որոշ ժամանակ կպահանջվի, միաժամանակ պետք է ուսումնասիրել հետագա ամսիների դինամիկան և վիճակագրության տվյալները, իսկ հիմա կարող ենք ընդամենը ենթադրություններ անել:

Այս ենթատեքստում, հիշեցնենք, որ վերջին տարիներին Ռուսաստանից գազի ներկրման ծավալները անկման միտումներ էին ցույց տալիս, օրինակ՝ 2016 թվականին ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 1,86 մլրդ. խ.մ բնական գազ, որից իրացվել էր՝ 1,84 մլրդ խ.մ: Իսկ 2015 թվականին ներկրվել էր 2 մլրդ խ.մ։ Այսինքն, նախորդ տարի Ռուսաստանից գազի ներկրման ծավալները նվազել էին ավելի 136 մլն. խ.մ-ով կամ 6,8%-ով:

Անցած տարի 1,84 մլրդ. խ.մ-ից 581 մլն. խ.մ-ը կամ 31 %-ը բնական գազի իրացվել բնակչության կողմից,  467,3 մլն. խ.մ-ը կամ 25%-ը գազալցակայանների կողմից, իսկ էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են համապատասխանաբար 420 մլն. խ.մ կամ 23% և 173,1 մլն խ.մ կամ 10%: Այլ սպառողների կողմից գազի սպառման ծավալները կազմել են 202,8 մլն. խ.մ կամ 11%: 

Հետաքրքիր էր, որ այս ենթատեքստում 2016-ին բնակչության կողմից սպառված գազի ծավալներն աճել են ավելի քան 10%-ով, իսկ արդյունաբերության, էներգետիկայի ոլորտների ընկերությունների և գազալցակայանների կողմից սպառված գազի ծավալները նվազել են։

Պարզ էր, որ «Գազպրոմ Արմենիան» գազի վաճառքից եկամուտների նվազման խնդիր ուներ և սակագնի նվազումով փորձում է ավելացնել սպառման ծավալները, որով էլ ինքնարժեքի նվազմանը և շահույթների աճին: Այս տարվա հունվարին, արդեն սովորական սպառողի համար դեկտեմբերի համեմատ 1 խ.մ գազը էժան էր 7,7 դրամով, իսկ նախորդ տարվա հունվարի համար՝ 17 դրամով: Իսկ խոշոր սպառողների համար՝ 1000 խ.մ-ի համար այն մոտ 14500 դրամով է պակաս: Առավել ևս, ջերմոցային տնտեսությունների և վերամշակող որոշ ճյուղերի արդյունաբերողների համար տարբերությունը կազմում է՝ 31500 դրամ:

Անշուշտ գազի սակագնի նվազեցումը որոշակիորեն ազդել քաղաքացիների սպառման վարքագծի վրա, որն էլ սպառել է ավելի շատ բնական գազ: Սակայն, մեր բնակչության ներկայումս խնայողական վարքագծի արդյունքում, նույնիսկ 7,7 կամ 17 դրամով տարբերությունը չէր կարող այդքան նպաստել սպառման ծավալների աճին՝ միայն բնակչության սպառման աճի հաշվին դժվար թե հանրապետության մասշտաբով  38,5% -ով   գազի սպառման ծավալները աճեին: Դրան ոչ պակաս կարող էր նպաստել նաև վերամշակող արդյունաբերության և ջերմոցային տնտեսությունների կողմից՝ ներկայիս 212 դոլար սակագնով կամ 65 դոլարով էժանացած գազի նվազման հանգամանքը: Ինչու չէ, նաև 10 000 խ.մ ավել սպառողների՝ սպառումը, իրենց համար 242 դոլար սակագնով:

Անշուշտ հունվարը մեր տնտեսության ամենադեպրեսիվ ամիսներից մեկն է, պայմանավորված ամսվա մեկ երրորդի չափով տոնական օրերի քանակով, սակայն դա չի խանգարել, որ տնտեսության տարբեր ճյուղերի հաշվին նույնպես գազի ծավալների աճ գրանցվեին, իսկ դա էլ խոսում է տնտեսական ակտիվության վերականգման մասին:

Կարելի է ասել, որ որքան շատ է նվազել գազի սակագինը վերը նշված կատեգորիաների համար, այնքան դրանց նպաստը մեծ է եղել գազի իրացման ծավալների աճին: Այսինքն, բնակչության հետ միասին, ամենաշատը ջերմոցային և վերամշակման ճյուղի ձեռնարկությունների կողմից է ապահովել գազի սպառման աճը, ապա հաջորդել են՝ մյուս խոշոր սպառողների՝ էներգետիկայի ոլորտի ձեռնարկությունների  և ԱԳԼՃԿ-ի կողմից: Չմոռանանք, որ նույն ջերմոցների համար ցուրտ ձմեռը  նույնպես կարող էր գազի սպառման ծավալների աճի պատճառ դառնալ:

Համենայն դեպս, այս փետրվարից, նաև էլեկտրաէներգիայի գների նվազումը գազի գնի նվազման հետ կապված սիներգիկ էֆեկտով որոշակի աշխուժություն կբերի տնտեսության բոլոր ճյուղերի համար:

 

Հեղինակ՝ Արման Վարդանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |

Լրահոս

Այսօր, 15:54 ՖԻՖԱ-ն քննում է Նեյմարի բողոքն ընդդեմ «Բարսելոնի» Այսօր, 15:45 Գլխավոր դատախազությունն ընթացք կտա Սևանի ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգելու վերաբերյալ դիմումին Այսօր, 15:37 Սևանի ոստիկանությունում դիմակավորները քաղաքացուն սպառնացել են «քամակը տրուբա մտցնել». Ահազանգում է Փաշինյանը Այսօր, 15:30 Շարունակվում են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումները Այսօր, 15:19 Հունիս-օգոստոսին հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման 71 դեպք, որից 10-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ Այսօր, 15:06 Արտավան գյուղում բռնկված հրդեհի դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի Այսօր, 14:57 Ադրբեջանի Սու-25 գրոհիչները թռիչքներ են իրականացրել Նախիջևանում Այսօր, 14:48 Պանաման հոկտեմբերից վիզա կսահմանի ճգնաժամի մեջ հայտնված Վենեսուելայի քաղաքացիների համար Այսօր, 14:39 Արթուր Թովմասյանը դարձել է «Ունիվերսիադա-2017»-ի չեմպիոն Այսօր, 14:26 Երբ ինձ սանկցիայից կհանես, կգամ կասեմ` իմ պաշտպաններն ովքեր են. Պավել Մանուկյանը` դատավորին Այսօր, 14:20 Խոշոր վթար` Սախարովի հրապարակում (Տեսանյութ) Այսօր, 14:08 Ինձ պաշտպան պետք չի, ինձ հարձակվող ա պետք. Արայիկ Խանդոյանը` դատարանում Այսօր, 14:06 Օգոստոսի 24-ից 28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Այսօր, 14:02 Պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալին խոշտանգելու փաստով քրգործ է հարուցվել Այսօր, 13:59 Ռուսաստանի քաղաքացիները վիզաներ կարող են ստանալ այլ երկրներում, հայտարարել են ԱՄՆ դեսպանատնից Այսօր, 13:57 Վահագնի թաղամասի հարևանությամբ հինգ ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. Լուսանկարներ Այսօր, 13:55 Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին Այսօր, 13:49 «Լիվերպուլը» կմերժի Կոունտինիոյի հարցով «Բարսելոնի» առաջարկը Այսօր, 13:46 Ոստիկանները շատ մոտ կանգնած նկարահանում են մեր գործողությունները. «Սասնա ծռերի» գործով պաշտպան Լուսինե Սահակյանը` դատավորին Այսօր, 13:41 Ես ձեզ թույլ չեմ տալիս լքել դահլիճը. «Սասնա ծռերի» գործով դատավորը` պաշտպանին Այսօր, 13:33 ԶԼՄ. Մոնղոլիայի իշխող կուսակցության անդամները պահանջել են վարչապետի հրաժարականը Այսօր, 13:30 Սյունիքի մարզում շարունակում է լուրջ խնդիր լինել ԱԳԼՃԿ-ներում գազի ճնշման գերազանցումը Այսօր, 13:23 «Սասնա ծռեր»-ի փաստաբանների միջնորդությունը մերժվեց Այսօր, 13:16 Տարոն Մարգարյանը խորհրդակցության ժամանակ քննարկել է սոցիալական ապահովության ոլորտում անելիքները Այսօր, 13:11 Դուք չեք կարող այս գործը օբյեկտիվ քննել և պետք է հեռանաք. «Սասնա ծռերի» պաշտպանները պահանջում են դատավորի ինքնաբացարկը Այսօր, 13:02 Ֆինիքսում ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել Այսօր, 12:52 Հայկ Հարությունյանը բնականոն է համարում, որ Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում մեկ թեկնածու է առաջադրված Այսօր, 12:46 Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ի ոչ մի նախագահ կես տարում այնքան շատ բանի չի հասել, որքան ինքը Այսօր, 12:43 Տնտեսական ակտիվության մակարդակը Արցախում զարգացման նոր հեռանկարներ է ուրվագծում Այսօր, 12:27 Հնդկաստանում ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տուժածների թիվը հասել է 74-ի Այսօր, 12:22 Արցախում սեպտեմբերին գինու փառատոն կանցկացվի Այսօր, 12:16 Հոնկոնգում թայֆունի պատճառով փակվել են բանկերն ու գրասենյակները, չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթեր Այսօր, 12:08 Նավթի համաշխարհային գները նվազում են Այսօր, 11:50 Դուբլինում ավտոմեքենան հետիոտներին վրաերթի է ենթարկել Այսօր, 11:41 Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկեն ԵԱՏՄ-Թուրքիա համագործակցության հարցը. քաղաքագետ Այսօր, 11:36 Մեսսին լուսանկար է հրապարակել Սուարեսի և Նեյմարի հետ Այսօր, 11:20 Հալեպում մոտ 50 գրոհային զենքերը վայր է դրել Այսօր, 10:59 Ռուսաստանն ու Թուրքիան 820 մլն դոլարի պայմանագրեր են կնքել Այսօր, 10:51 Մեկնարկել են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումները Այսօր, 10:42 Օգոստոսի 28-ից Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր Այսօր, 10:36 Օգոստոսի 11-17-ը մայրաքաղաքում ծնվել է 469 երեխա Այսօր, 10:28 Խոսրովի անտառում հայտնաբերված ծխացող օջախները մարվել են Այսօր, 10:24 Լուսաղբյուր գյուղում ավտոբուս է այրվել Այսօր, 10:12 Դատարանի որոշմամբ՝ Կատալոնիայի ահաբեկչության գործով երկու անձի կալանավորել են Այսօր, 10:02 Վարչապետի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները ջերմացել են. «Հրապարակ» Այսօր, 09:57 Արամ Սարգսյանը՝ «Ելք»-ին. «ՀՀՇ-ի անդամներին պատասխանատվության կանչեք, եթե էդքան դուխով տղերք եք». «Առավոտ» Այսօր, 09:49 Կկայանա «Ազատ դեմոկրատների» համագումար. «Հրապարակ» Այսօր, 09:42 Հայկական «Volterman» «խելացի դրամապանակների» 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք է գրանցվել. ՀԺ 22/08/2017 23:21 Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն 22/08/2017 20:08 Ադրբեջանի բանակում զանգվածային թունավորումներ են գրանցվել 22/08/2017 19:02 Ավարտվել է Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը 22/08/2017 18:51 ԶՈւ աշխատանքային խումբը Մոսկվայում մասնկացում է ՀԱՊԿ քննարկումներին 22/08/2017 18:40 Պարզվել են Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի իրական հանգամանքները. Կասկածյալը ձերբակալվել է 22/08/2017 18:29 «Ման Սիթին» Էվանսի համար կվճարի 30 մլն ֆունտ 22/08/2017 18:25 Ըստ հաղորդման` պաշտոնատար անձը բռնություն է գործադրել 22/08/2017 18:15 Չելյաբինսկում ուղևորափոխադրող միկրոավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել 22/08/2017 18:08 Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում է 22/08/2017 17:59 Մեթիս. ԻՊ-ի օրերը հաշված են 22/08/2017 17:51 Փենսիլվանիայում գնացքների բախման հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 40-ը 22/08/2017 17:42 «Թալիբանը» դատապարտել է Աֆղանստանում զինվորականների ներկայությունը երկարացնելու Թրամփի որոշումը 22/08/2017 17:34 Թեհրանում մտածում են Twitter-ի և YouTube-ի արգելափակման մասին 22/08/2017 17:29 ՀՀ ԱԻՆ փրկարարներն ու փրկարարական տեխնիկան ուղևորվել են Բորժոմի` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար 22/08/2017 17:27 Դոնի Ռոստովի հրդեհը մարվել է 22/08/2017 17:22 Լիդիանը հրապարակել է Ամուլսարի բնապահպանական կառավարմանը վերաբերող մի քանի զեկույցների անկախ ուսումնասիրություններ 22/08/2017 17:19 Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերն արդյունավետ են. KfW բանկ 22/08/2017 17:17 ՊԲ-ում նոր ուսումնաշրջանի մեկնարկի կապակցությամբ մարտավարաշարային պարապմունքներ են անցկացվել 22/08/2017 17:06 ԶԼՄ. Իրանը կարող է 5 օրում վերսկսել ուրանի մինչև 20 տոկոս հարստացման աշխատանքները 22/08/2017 16:46 Լիբանանի բանակը սկսել է Սիրիայի հետ սահմանի մնացած շրջանների մաքրումն ԻՊ-ից 22/08/2017 16:35 Հայտնի է տարվա ամենաբարձր վարձատրված դերասանի անունը 22/08/2017 16:31 ԴԱՀԿ ծառայողներն անհիմն ձգձգել են կատարողական վարույթի ընթացքը 22/08/2017 16:24 Արծվիկ Մինասյանը չի պատրաստավում հրաժարական տալ Խոսրովի անտառի հրդեհի պատճառով 22/08/2017 16:22 Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ հերթեր են գոյացել 22/08/2017 16:16 Վաղը Երևանի Կենտրոն համայնքում սպասվում են ջրանջատումներ 22/08/2017 16:12 AFP. Սիրիայում ավելի քան 40 մարդ է զոհվել կոալիցիայի օդուժի հարվածների հետևանքով 22/08/2017 16:05 «Ատլետիկոն» մտադիր է «Ռեալից» գնել Մարկոս Լյորենտեին 22/08/2017 15:59 Խոսրովի անտառի շրջակայքում որսը կարգելվի 22/08/2017 15:50 Օգոստոսի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք 22/08/2017 15:45 Ես իմ լավագույն ստեղծագործությունները հայրենիքում եմ գրել. ջութակահար Սամվել Երվինյանը Հայաստանում է 22/08/2017 15:28 Charlie Hebdo-ն ծաղրանկար է հրապարակել Բարսելոնայի ահաբեկչության վերաբերյալ 22/08/2017 15:18 Ավարտվել է Աշտարակի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը 22/08/2017 15:13 Դոնի Ռոստովում հրդեհի հետևանքով զոհ կա 22/08/2017 15:00 ԵԱՏՄ-ն ռուսական քաղաքական նախագիծը չէ. Շուվալով 22/08/2017 14:42 Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով Իրաք է ժամանել 22/08/2017 14:29 ԱՄՆ-ում դատավորը կրակել է իր վրա հարձակված տղամարդու վրա 22/08/2017 14:25 «Երևանյան ամառ 2017». մայրաքաղաքում կայացավ «Մարզական ամառ» մոտոկրոսի առաջնությունը 22/08/2017 14:21 Վենեսուելայում հորդառատ անձրևները դարձել են չորս մարդու մահվան պատճառ 22/08/2017 14:13 «Սեքսի՞զմ, թե՞ «դրեսս կանտռոլ». Քաղաքացուն «շորտով» թույլ չեն տվել մուտք գործել պետական մարմիններ 22/08/2017 14:10 Google-ն Android-ի նոր տարբերակն անվանել է ի պատիվ թխվածքաբլիթի 22/08/2017 14:06 ՄԱԿ-ը հայտնել է ԿԺԴՀ-ից Սիրիա ուղարկված բեռների առգրավման մասին 22/08/2017 14:00 Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կնոջը տեղափոխել են «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն 22/08/2017 13:53 Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Սոչիում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը 22/08/2017 13:50 Մեսսին ուրախ է Պաուլինիոյի տեղափոխությանը «Բարսելոն» 22/08/2017 13:43 Հայ ժողովրդի համար Պերճ Զեյթունցյանը միշտ «ներկա է լինելու». Վարչապետի ցավակցական ուղերձը 22/08/2017 13:35 Փոստանջյանի հայտարարություններից հետո դժվար է «Երկիր Ծիրանիին» համագործակցության նոր առաջարկ անել. Արայիկ Հարությունյան 22/08/2017 13:29 Վրաստանում տեղի ունեցած պատահարից տուժած ՀՀ 6 քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում 22/08/2017 13:20 «Ելք»-ը կքննարկի Ֆռունզի փողոցի անվանփոխության վերաբերյալ Շարմազանովի առաջարկը 22/08/2017 13:15 Հանրապետությունում պահպանվում է հրդեհավտանգ իրավիճակը 22/08/2017 13:07 Սիրիայի շուրջ Աստանայում հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերի կեսերին 22/08/2017 12:58 Ոսկե շղթան գողանալու համար Կոտայքում քաղաքացի են դանակահարել 22/08/2017 12:50 «Վանաձորի Քիմպրոմի» ունիկալ սարքավումները գաղտնի դուրս են բերվում կոմբինատից և իրացվում. «Լուսավոր Հայաստան»

Տվյալ բաժնի վերջին նյութերը