17/02/2017 10:30
ԵԿՄ-ն կսատարի Սերժ Սարգսյանին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Վաղը՝ փետրվարի 18-ին, Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԵԿՄ 11-րդ համագումարը, որին կմասնակցի նաև Սերժ Սարգսյանն ու «տեղում» կհավաստիանա, որ վայելում է ԵԿՄ-ի անվերապահ աջակցությունը։ ԵԿՄ-ն հայտարարություն կընդունի ՀՀԿ-ին պաշտպանելու մասին։ Համագումարի ընթացքում նոր վարչություն է ընտրվելու, որտեղ չեն լինի մի քանի կարկառուն ԵԿՄ-ականներ, ինչպիսիք ՎՊ նախկին նախագահ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Իշխան Զաքարյանն է և ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանը։
Վերջինիս ու գեներալի հարաբերությունները սրվեցին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին։ ԵԿՄ վարչության խոսնակն ասաց, որ վարչություն ընտրելու իրավասությունը համագումարինն է, թե 121 անդամներից ովքեր կվերընտրվեն, պարզ կդառնա համագումարի ընթացքում․ «Ըստ ԵԿՄ կանոնադրության՝ գործող վարչության բոլոր անդամները ԵԿՄ համագումարի պատվիրակ են, և բոլորին տրվել է քվեարկության իրավունքով մանդատ։ Ավանդույթի համաձայն, մանդատ է տրվում է նաև Գրետա մայրիկին՝ Վազգեն Սարգսյանի մորը»։