17/02/2017 10:27
Նախագահին հորդորել են Նաիրա Կարապետյանի անունն էլ ավելացնել ՀՀԿ ցուցակում. «Ժամանակ»
ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի անունը երեկ առավոտյան՝ մինչև փաստաթղթերը ԿԸՀ տանելն է ավելացել ՀՀԿ ցուցակում. գրել է «Ժամանակ»-ը:
Ըստ թերթի, Սերժ Սարգսյանին կուսակիցները հորդորել են նրա անունն էլ ավելացնել ցուցակում, քանի որ բոլոր կին պատգամավորների անունները, ըստ էության, կա ցուցակում և գեղեցիկ չի լինի նրան դուրս թողնել։ Սերժ Սարգսյանն էլ համաձայնել է։
Նշենք, որ ՀՀԿ կանանցից միայն Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը ընդգրկված չէ ՀՀԿ ցուցակում։