17/02/2017 13:49
ՀՀ նախագահի հետ ես որևիցե խնդիր չունեմ. Սեյրան Օհանյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ ինքը որևէ խնդիր չունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«ՀՀ նախագահի հետ ես որևիցե խնդիր չունեմ, բացի նրանից, որ մենք այլ տեսակետներ ունենք պետական մեր կառավարման համակարգը ձևավորելու և այն իրականացնելու համար: Այդ տեսակետները մեր ծրագրային գործունեության ընթացքում ես կարտահայտեմ», - ասաց նա:
Սեյրան Օհանյանը նաև ընդգծեց, որ ինքը բավականին մեծ հարգանք ունի այսօրվա կառավարման համակարգում գործող տարբեր կուսակցության ներկայացուցչների նկատմամբ:
«Ես պաշտոնին հրաժեշտ եմ տվել հանգիստ, որևիցե մի գայթակղություն չի եղել, բոլորի նկատմամբ նորմալ մարդկային հարբերություններ ունեմ», - նշեց նա: