17/02/2017 09:46
Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ցուցակում 2-րդ տեղը չլինելու հայտարարությունը կրքեր է թեժացրել կուսակիցների մոտ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները, թե ինքը ուզում է ցուցակում երկրորդը չլինել և տեղը զիջում է Արմեն Մարտիրոսյանին, գործընկերների մոտ պարզապես շոկ է առաջացրել, և նրանք դժգոհել են, որ, համագործակցության փաստաթուղթ ստորագրելուց մի քանի օր չանցած, արդեն խախտվում են պայմանավորվածությունները, այլապես ինչ իմաստ ուներ դաշինքի անվան մեջ Րաֆֆի անունը գրելը:
«Այս թեմայի շուրջ դաշինքի ներսում երեկ վիճաբանություն է ընթացել և կրքերն այնքան են թեժացել, որ անգամ առաջարկ է եղել համագործակցությունը դադարեցնելու և ԿԸՀ ընտրացուցակները չտանելու վերաբերյալ: Բայց, այնուամենայնիվ, որոշվել է գնալ ընտրությունների, թեկուզ և այս տեսքով», - գրել է թերթը: