20/02/2017 12:57
Կոմունիստները չեն հայտնվի խորհրդարանում, իսկ «Ազատ դեմոկրատներ»-ի շանսերը շատ քիչ են. Արմեն Բաղդասարյան
Բացի Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից, բոլոր քաղաքական ուժերը կհայտնվեն խորհրդարանում, նման կարծիք լրագրողների հետ զրույցում հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
«Եթե որևէ մեկը թույլ չտա սխալ, որը կզայրացնի իշխանությանը, ապա խորհրդարանում բոլորի համար էլ տեղ կգտնեն: Համենայնդեպս, դեռևս ոչ ոք սխալ թույլ չի տվել», - ընդգծեց նա:
Հակոբ Բադալյանը շեշտեց, որ քաղաքական ուժերից ոչ մեկը գործունեության հետագա տեսլական չունի:
«Բոլորը, բացի խորհդարանում հայտնվելուց, որևէ այլ գործունեություն չեն պատկերացնում», - շեշետեց նա:
Հանդիպման հաջորդ բանախոս, քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն էլ նկատեց, որ բացի Կոմկուսից, հավանական է՝ «Ազատ դեմոկրատներ»-ը ևս չհայտնվեն խորհրդարանում:
«Կոմունիստները չեն հայտնվի խորհրդարանում, իսկ «Ազատ դեմոկրատներ»-ի շանսերը շատ քիչ են», - ասաց Բաղդասարյանը: