20/02/2017 13:52
Թուրքիայի ԶՈՒ-ն պատմել է Ռաքքայում հնարավոր գործողության ռազմավարության մասին
Թուրքական բանակը սիրիական Ռաքքա քաղաքում հակաահաբեկչական հավանական օպերացիայի ընթացքում կկիրառի նույն մարտավարությունը, ինչ Էլ-Բաբում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է РИА Новости-ն:
«Սիրիայի հյուսիսում գտնվում են Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումներ, որոնք աջակցում են Սիրիական ազատ բանակի ջոկատներին: Նման մարտավարություն կկիրառվի նաև Ռաքքայում «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական շարժման գրոհայինների դեմ», - Anadolu-ն մեջբերել է Յըդըրըմի խոսքերը:
Նա նշել է, որ Էլ-Բաբում իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո, քաղաքը շարունակում են մաքրել ահաբեկիչներից:
«Քաղաքի տակ տեղակայված է թունելների ցանց: Գործում են մահապարտներ: Սակայն ահաբեկիչների աջակցման ուղիները կանխվել են: Եվ դա ամենագլխավորն է», - նշել է վարչապետը: