20/02/2017 14:29
Կարեն Կարապետյանը երկու նոր նշանակում է արել
ՀՀ վարչապետը կառավարությունում այսօր նոր նշանակում է արել։
Կարեն Կարապետյանի ստորագրած որոշման համաձայն՝Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմը նոր ղեկավար ունի։ Այդ պաշտոնին նշանակվել է Արամ Մկրտչյանը։
Կարեն Կարապետյանը ևս մեկ որոշում է ստորագրել։
Նրա ստորագրած որոշման համաձայն՝ Արման Զարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետ։