20/02/2017 14:12
Կիմ Չեն Նամի դեմ հարձակման տեսանյութը հայտնվել է համացանցում
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չոն Նամի դեմ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի օդանավակայանում իրագործված մահացու հարձակման կադրերը հայտնվել են YouTube-ում, հայտնում է РИА Новости-ն:
Տեսանյութում կարելի է տեսնել՝ ինչպես է տղամարդուն, ենթադրաբար Կիմ Չոն Նամին, հետևից մի կին մոտենում, բռնում նրա գլխից, այդ դիրքում մի քանի վայրկյան պահում, հետո բաց թողնում ու գնում այլ ուղղությամբ: Դրանից հետո տուժածը մոտենում է անվտանգության ծառայության աշխատակիցներին, ցույց տալիս դեմքն ու նրանց հետ բուժկետ գնում:
Կիմ Չոն Նամի դեմ մահացու հարձակումն իրագործվել է փետրվարի 13-ին՝ Մալայզիայում, որտեղից նա պետք է ընտանիքի մոտ՝ Մակաո թռչեր: