20/02/2017 13:14
ՀԱԿ-ում, բացի առաջին նախագահից, մյուս հինգ հոգուն չեմ տեսնում, որ ինձնից բարձր են. Բագրատյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը 2016 թվականի փետրվարին դիմել է վեց կուսակցության՝ ասելով՝ վիճակահանությամբ ամեն մեկը հարյուր հազար դոլար դնեն, որ չգնան իշխանությունից փող խնդրեն։
«Լավ առաջարկ էր, հանդիպել եմ բոլորի հետ, ՀԱԿ-ը պատասխանեց՝ մենք խոշոր ենք, միավորվենք, բայց երեք հոգի մեզնից, մեկը՝ ձեզնից, ասեցի չի լինի էդպես, տղերք, գնացել եմ «Ժառանգության» գրասենյակ, Մարտիրոսյան Արմենն ու Րաֆֆին ասել են՝ «մենք ձեզ կպատասխանեք համագումարից հետո», հունիսից մինչև հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատասխանել, դիմել եմ Նիկոլ Փաշինյանին, սկզբից ասել ա՝ «Քաղաքացիական պայմանագրով» են գնում, հետո Սասուն Միքայելյանը հրավիրեց, խոսեցինք, մինչև նոյեմբերի 20-ը պետք է պատասխաներ, էլի չպատասխանեցին, իսկ նոյեմբերի 20-ին ես հայտարարեցի, որ ուշ է, ես ինձ վարչապետ եմ տեսնում», -լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Հրանտ Բագրատյանը։
Նա շեշտեց՝ ինքը չի կարող գնալ ու ՀԱԿ-ում 7-րդ համարը դառնալ։
«Բացի առաջին նախագահից՝ մյուս հինգ հոգուն չեմ տեսնում, որ ինձնից բարձր են», - ընդգծեց Բագրատյանը։