20/02/2017 12:27
Ընդդիմությունից ոչ մեկի դեմ չենք խոսելու. Հրանտ Բագրատյան
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Բագրատյանը չի կարող ասել, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունններում ընդդիմությունից ում է տեսնում իրենց մրցակից։
«Տեսեք, եթե ես հիմա մեկի անունը տամ, մյուսի անունը չեմ տա, ես կուզենայի խոսել միայն ՀՀԿ-ից ու Դաշնակցությունից, ես ընդդիմությունից չեմ խոսում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Հրանտ Բագրատյանը նշեց՝ իրենք ընդդիմությունից ոչ մեկի դեմ չեն խոսելու։
«Մարդը հայտարարում է, որ ընդդիմություն է, ուրեմն ընդդիմություն է, վաղը Հանրապետականը կհայտարարի, որ ընդդիմություն է, ընդդիմություն է, ես կարող եմ խոսել միայն իշխող կոալիցիայի դեմ՝ Հանրապետական «պլյուս» Դաշնակցություն», - ասաց նա։