20/02/2017 12:56
Մի քիչ մթնոլորտ ստեղծեք, այ ձեր ցավը տանեմ. էս երկիրը կկորի. Հրանտ Բագրատյան
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Բագրատյանը վստահ է՝ անբիծ ընտրություններ չեն լինելու։
«Ես գիտեմ, որ մարդկանց կաշառելու են, բայց հրաման պետք է տան, որ կաշառեն մինչև ընտրությունը», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
«Այ ձեր ցավը տանեմ, ախր այս ժողովուրդը կաշառքը չպիտի վերցնի, մենք ի՞նչ անենք։ Մի քիչ մթնոլորտ ստեղծեք, այ ձեր ցավը տանեմ, էս երկիրը կկորի», - նշեց Հ. Բագրատյանը։