20/02/2017 14:02
Հրվ. Կորեայի նախագահի պաշտոնակատար. Փհենյանը պետք է Կիմ Չեն Նամի մահվան համար պետք է համաչափ վճարի
Միջազգային հանրակցությունը պետք է ԿԺԴՀ-ին հարկադրի համաչափ գին վճարել Կիմ Չեն Նամի մահվան համար: Այս մասին Կորեայի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է նախագահի պաշտոնակատար Հվան Գյո Անը, փոխանցում է ТАСС-ը:
«Անհրաժեշտ է ուժեղացնել համագործակցությունը միջազգային հանրակցության հետ՝ Հյուսիսիային Կորեային հարկադրելու համաչափ գին վճարել», - ասել է նա՝ նշելով, որ կարգադրություն է արել պրոֆիլային գերատեսչություններին ակտիվացնել շփումները բոլոր շահագրգիռ երկրների հետ:
Կիմ Չեն Նամի, որը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբայրն Է, մահվան պաշտոնական պատճառը մինչ այժմ չի հրապարակվել:
Մալայզիայի ոստիկանությունն ընդգծում է, որ թունաբանական փորձաքննության արդյունքների ստացման համար կարող է որոշակի ժամանակ պահանջվել: Այս պահին ոստիկանությունը ձերբակալել է արդեն չորս մարդու, ներառյալ այն երկու կանանց, որոնք Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի վրա հարձակման պահին հայտնվել են տեսահսկման խցիկների օբյեկտիվներում