21/02/2017 13:23
«Ռեալն» ու «Բարսելոնը» հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանի ծառայություններով
Իսպանական գրանդները պայքար են մղում «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստի համար։ Արգենտինացի պաշտպան Նիկոլաս Օտամենդին հայտնվել է «Ռեալի» ու «Բարսելոնի» տեսադաշտում, փոխանցում է iSport.ua-ն:
Մադրիդցիներն Օտամենդիի ծառայություններով սկսեցին հետաքրքրվել այն ժամանակ, երբ Պեպեն չերկարաձգեց պայմանագիրը։ Ամռանը պորտուգալացին կհեռանա, և ակումբը նրան փոխարինող է փնտրում։
«Նիկոն երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում»։ Բայց ո՞վ չի ցանկանա խաղալ «Ռեալում»։ Դա ամենամեծ ակումբն է աշխարհում», - ասել է ֆուտբոլիստի գործակալը
«Ռեալի» մրցակիցը «Բարսելոնն» է: Ֆուտբոլիստը դեռ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց առաջ էր հայտնվել կատալոնյան ակումբի ուշադրության կենտրոնում։ Կատալոնցիները լուրջ խնդիրներ ունեն պաշտպանությունում, ինչը կարող է հանգեցնել հետին գծում համալրման։