21/02/2017 12:24
Արցախի Սահմանադրության նոր նախագիծն ընդունվեց. Կողմ է քվեարկել ընտրողների 87, 6 տոկոսը
Արցախի Սահմանադրական հանրաքվեին կողմ է քվեարկել 69 հազար 540 մարդ կամ ընդհանուր քվեարկողների 87,6 տոկոսը, այսօր Ստեփանակերտում ներկայացնելով հանրաքվեի նախնական արդյունքներն՝ ասաց ԼՂՀ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։
«Պետք է նշեմ, որ սրանք հանրաքվեի նախնական արդյունքներն են, իսկ վերջանական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 23-ին։ Այնուամենայնիվ, նախնական ու վերջնական արդյունքները գրեթե չեն տարբերվում», - ասաց Սրբուհի Արզումանյանը։
Նա հիշեցրեց, որ ԼՂՀ հանրաքվեի օրենքի համաձայն՝ հանրաքվեի դրված հարցը համարվում է ընդունած, եթե դրան կողմ է քվեարկում ընտրողների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան 1/3-ը։
«Այսպիսով՝ կողմ է քվեարկել 69 540 ընտրող կամ ընտրողների 87,6 տոկոսը։ Դեմ է քվեարկել 7686 քաղաքացի կամ՝ 9,7 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել 2202 քվեաթերթիկ կամ 2,3 տոկոսը։ Կարող ենք ասել, որ Սահմանադրության նախագիծն ընդունվել է», - ասաց ԼՂՀ ՀԿՀ նախագահը։
Նա նշեց, որ հանրաքվեին ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Քաշաթաղի շրջանում, ամենապասիվը՝ Ստեփանակերտում։