21/02/2017 12:17
Բիլ Գեյթսն առաջարկել է հարկել ռոբոտների աշխատանքը
Microsoft-ի հիմնադիր միլիարդատեր Բիլ Գեյթսը հայտարարել է ռոբոտների աշխատանքը հարկելու անհրաժեշտության մասին, հայտնում է Gazeta.ru-ն:
Նրա կարծիքով՝ մարդկանց փոխարեն աշխատող ռոբոտների աշխատանքը նույնպես պետք է ենթարկվի համարժեք հարկման:
«Ես կարծում եմ՝ ռոբոտներին օգտագործող ընկերությունը դեմ չի լինի, ամեն ինչ կարգին է», - նշել է նա:
Գեյթսն առաջարկում է ավտոմատացման հետևանքով դուրս մնացած աշխատուժն ուղղել այն ոլորտներին, որտեղ հատկապես առկա է մարդկային հարաբերությունների կարիքը, օրինակ՝ տարեցների և հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքը:
Գեյթսի կարծիքով՝ այդ ոլորտներում նախկինի պես կադրերի պակաս է զգացվում: