21/02/2017 14:17
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները սկսել են աշխատանքը Հայաստանում (Տեսանյութ)
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 13 պետություն ներկայացնող 14 փորձագետ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների հետ:
Դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսոնի խոսքով՝ դիտորդները կաշխատեն քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի 28 երկարաժամկետ դիտորդ, որոնք կաշխատեն հանրապետության ամբողջ տարածքում:
Բացի այդ, ապրիլի 2-ին ակնկալվում է, որ Հայաստան կժամանի 250 կարճաժամկետ դիտորդ։