21/02/2017 11:32
Զարիֆ. Իրանցիները չեն հանդուրժի սպառնալիքներ
Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր դիմադրությամբ իրանցի ժողովուրդը ցույց է տվել, որ չի հանդուրժի սպառնալիքներ, հայտնում է IRNA.ir-ը:
Զարիֆը, որն այժմ գտնվում է Գերմանիայում՝ անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովին մասնակցելու համար, այդ հայտարարությունն արել է Գերմանիայում բնակվող մի շարք իրանցի ակադեմիկոսների հետ հանդիպման ընթացքում:
Վկայակոչելով Իրանի քաղաքացիների համար վիզաների տրամադրման արգելքի սահմանման հետ կապված ԱՄՆ նոր վարչակազմի ծրագիրը՝ արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ-ի պահվածքն իրանցի ժողովրդի նկատմամբ թշնամանքի նշան է՝ չնայած բարեկամության կեղծ հայտարարություններին: