21/02/2017 12:03
Անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական է նշանակվել Հերբերտ Մաքմասթերը
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նշանակվել գեներալ Հերբերտ Ռեյմոնդ Մաքմասթերը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Gazeta.ru-ն:
54-ամյա Մաքմասթերը կարիերային զինվորական է, «Պարտականությունների շրջանցում» գրքի հեղինակը, որը քննադատում է Վիետնամական պատերազմը։
Պաշտոնանկ գեներալ Քեյթ Քելլոգը կզբաղեցնի ազգային անվտանգության խորհրդի շտաբի պետի պաշտոնը։
Մայքլ Ֆլինը ստիպված է եղել հրաժարական տալ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից՝ Թրամփի քարոզարշավի ժամանակ նրա և Ռուսաստանի դեսպանի զրույցի շուրջ բորբոքված սկանդալի կապակցությամբ։