21/02/2017 13:32
Հորդառատ անձրևները հեղեղել են Ինդոնեզիայի մայրաքաղաքը
Տեղատարափ անձրևների պատճառով մի քանի հազար տուն է հեղեղվել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին:
Նրանց տվյալով՝ Ջակարտայի մի քանի շրջաններում ջրի մակարդակը հասել է 1,5 մետրի, մարդիկ հարկադրված են լքել իրենց տները:
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ զոհվածների կամ տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել: