21/02/2017 11:36
«Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանն արդեն հինգ օր հացադուլի մեջ է
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն արդեն հինգ օր է, ինչ հացադուլի մեջ է։
Aysor.am-ի հետ զրույցում Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ասաց, որ իր պաշտպանյալին հանդիպելու է այսօր՝ օրվա երկրորդ կեսին։
«Իր վիճակի մասին մանրամասներ կհայտնեմ հանդիպելուց հետո», - ասաց փաստաբանը։
Արայիկ Խանդոյանը հացադուլ սկսելու դիմում ներկայացրել է փետրվարի 16-ին։
«Դիմումում նա նշել է, որ դրանով ցանկանում է իր աջակցությունը հայտնել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին, իր եղբորը՝ Արարատ Խանդոյանին, ում նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում: Աջակցություն է հայտնել նաև Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանին և Սարի թաղի գործով անազատության մեջ գտնվող տղաներին», - ավելի վաղ Aysor.am-ին ասել էր Արային Պապիկյանը։