21/02/2017 12:54
Վիտալի Բալասանյանի եղբայրն Ասկերանի շրջանից չընտրվեց պատգամավոր
Փետրվարի 20-ին Սահմանադրական հանրաքվեից բացի, ԼՂՀ թիվ 5՝ Ասկերանի ընտրատարածքում տեղի ունեցան նաև ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ։
Խորհրդարան անցնելու համար առաջադրված էին Արցախի պետհամալսարանի դասախոս Վիլեն Սաֆարյանն ու ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի եղբայրը՝ Վաչիկ Բալասանյանը:
Ընտրություններին, ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով, մասնացկել է ընտրողների 88 տոկոսը։
«Վիլեն Սաֆարյանի օգտին կողմ է քվեարկել ընտրողների 65 տոկոսը, Վաչիկ Բալասանյանի օգտին՝ 33 տոկոսը», - ասաց Սրբուհի Արզումանյանը։