21/02/2017 12:12
Լոնդոնում ձերբակալել են ահաբեկչության համար կասկածվող 5 դեռահասի
Բրիտանական ոստիկանության աշխատակիցները Լոնդոնում ձերբակալել են ահաբեկչության գործողության հետ կապված լինելու մեջ կասկածվող 5 դեռահասի, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ձերբակալվածները 15-ից 19 տարեկան են: Դեռահասներին ձերբակալել են հակաահաբեկչական գործողության շրջանակում, որն անցկացվել է մայրաքաղաքում նախօրեին:
Իրավապահ մարմիններում կարծում են, որ երիտասարդները մտադիր էին լքել երկիրն ահաբեկչական խմբավորմանը միանալու համար: