21/02/2017 11:48
Ֆրանսիայի ոստիկանությունը խուզարկություն է սկսել Լե Պենի շտաբ-բնակարանում
Ֆրանսիական ոստիկանությունը խուզարկություն է սկսել Մարին Լե Պենի գլխավորած «Ազգային ճակատ» կուսակցության շտաբ-բնակարանում, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ միջոցառումը կապված է ԵՄ հիմնադրամների գումարների ոչ նպատակային օգտագործման գործի հետաքննության հետ։ «Ազգային ճակատի» ղեկավարությունը կտրականապես հերքում է մեղադրանքները։
«Ակնհայտ է, որ դա մեդիա-գործողություն է, որի նպատակը նախագահական արշավի ընթացքի վրա ազդելն է», - ասվում է կուսակցության հայտարարությունում։
Ավելի վաղ մեքենայությունների դեմ պայքարի հարցերով եվրոպական բյուրոն հայտարարել էր, որ Լե Պենը ձևականորեն աշխատանքի է ընդունել երկու մարդու՝ որպես օգնականներ, ովքեր ընդհանուր առմամբ ստացել են մոտ 350 հազար եվրո։ Եվրախորհրդականները պահանջել են Լե Պենից վերադարձնել այդ գումարը համաեվրոպական գանձնարան։