21/02/2017 12:08
Մոսկվան առաջարկում է միասնական քաղաքացիություն սահմանել ԵՏՄ երկրներում
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները պետք է երկրորդ քաղաքացիություն ունենան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտրարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, փոխանցում է Politnavigator.net-ը:
«Միշտ կարծել եմ, որ Միութենական պետության բնակիչները պետք է երկրորդ քաղաքացիություն ունենան: Իսկ այժմ, միգուցե, իմաստ կա խոսելու ԵՏՄ-ի բնակիչների համար երկրորդ քաղաքացիության մասին: Այս գաղափարի իրագործմանը խոչընդոտում են ոչ միայն ներքին վեճերը, այլ նաև՝ ԵՏՄ անդամ պետությունների դիրքորոշումները: Եթե մի մասը, ինչպես օրինակ Հայաստանը, հակված է, մյուսները, օրինակ՝ Ղազախստանը և Բելառուսը, չեն ցանկանում դա»,-ասել է Զատուլինը: