21/02/2017 14:11
Պակիստանի հյուսիսում մի քանի պայթյուն է որոտացել
Պակիստանի հյուսիսային Տանգի քաղաքում դատարանի շենքի մոտ մի քանի պայթյուն է որոտացել, հրաձգության ձայներ են լսվել, վիրավորներ կան, հայտնուիմ է РИА Новости-ին՝ հղում անելով Express Tribune-ին:
Դեպքը տեղի է ունեցել Հայբեր Փահթունհվա նահանգում: Մի քանի մարդ է տուժել:
Dawn պարբերականն էլ հաղորդում է, որ վիրավորների թիվն առնվազն 3-ն է: Ոստիկանությունում հայտնել են, որ մահապարտ ահաբեկիչը պայթել է, երբ ոստիկանը կրակ է արձակել նրա ուղղությամբ: