22/02/2017 17:37
Հայկ Կյուրեղյանը հացադուլ չի հայտարարել. ՔԿՎ
ՔԿՎ մամուլի ծառայությունը հերքեց Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, որ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել:
«Այս պահին նման բան չկա», - հայտնեցին ՔԿՎ-ից:
Ավելի վաղ, «Հիմնադիր խորհրդարանը» հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել՝ այդպիսով զորակցություն հայտնելով Հաց բերող Արթուր Սարգսյանին:
Հայկ Կյուրեղյանը մեղադրվում է 2015 թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար: Հ. Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: