«Սերը տարիք չի հարցնում». Հրաչյա Հարությունյանը՝ նոր կատակերգական ներկայացման մասին

22/02/2017 20:23

«Սերը տարիք չի հարցնում». Հրաչյա Հարությունյանը՝ նոր կատակերգական ներկայացման մասին


Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանն օրերս հանդիսատեսին կներկայացնի իր բեմադրությամբ և մասնակցությամբ «Սերը տարիք չի հարցնում» ներկայացումը: Բեմադրման աշխատանքները սկսվել են մոտ 3 ամիս առաջ: Կատակերգական ժանրի պիեսի հեղինակը Ժան Կլոդ Իսլերն է:

«Շատ փակագծեր չեմ ցանկանա բացել, քանի որ յուրաքանչյուրը պետք է յուրովի ընկալի: Թատրոնի հրաշքը հենց այն է, որ ոչ-ոք չգիտի՝ հաջորդ պահին ինչ է սպասվում բեմում, ո՞ւր է հասնելու պատմությունը: Կարծում եմ՝ հանդիսատեսին հետաքրքիր գործ ենք առաջարկելու: Սա սիրո, մարդկային փոխհարաբերությունների մասին զվարճալի պատմություն է», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Հրաչյա Հարությունյանը: 

ՀՀ վաստակավոր արտիստի բնորոշմամբ՝ կյանքը սկսվում է սիրուց ու այդ սերը մշտական ուղեկից է մնում:

«Շատ կարևոր են մարդկային փոխհարաբերությունները՝ լինի ընտանիքում, աշխատավայրում, հարազատների կամ ընկերների միջավայրում: Բեմն այդ ամենի խոշորացույցն է… Այս ներկայացման մեջ էլ կան մարդկային բազմաշերտ փոխհարաբերություններ՝ հայր և դուստր, սիրեկան ու սիրուհի, կին և ամուսին… Բայց կյանքում ամեն ինչի շարժիչ ուժը սերն է», - ընդգծեց մեր զրուցակիցը:

Դերասան-բեմադրիչը նկատեց՝ ներկայացման շրջանակներում հրաշալի դերասանական կազմ է հավաքվել. Գոհար Իգիթյան, Նարինե Պետրոսյան, Արտաշես Մխիթարյան, Մարիամ Ադամյան: Բոլոր դերասաններն ընտրված են Դրամատիկական թատրոնից, Մարիամ Ադամյանն էլ թատրոնի նոր, երիտասարդ սերնդից է: Հարցին, թե արդյոք ռիսկային չէր գլխավոր դերում ընտրել հենց Մարիամ Ադամյանին, քանի որ, որպես դերասանուհի, ծանոթ չէր նրա կարողություններին, պատասխանեց.

«Մարիամ Ադամյանը մեր թատրոնի երիտասարդ դերասանուհիներից է: Այո, այստեղ նրա առաջին դերն է՝ այն էլ գլխավոր դերակատարմամբ: Կարծում եմ՝ հրաշալի աշխատանք է: Տարիքը, արտաքինը համապատասխանում էր հերոսուհուն: Երբ նրա մասնակցությամբ ներկայացման փորձի մի հատված տեսա, անմիջապես ինձ գրավեց աղջկա շնորքն ու տաղանդը: Միասին աշխատելուց օրեր անց համոզվեցի, որ շատ ճիշտ ընտրություն եմ կատարել: Շատ լավ ճանապարհ կունենա այս դերասանուհին, փորձառու դերասաններից ոչ մի քայլ պակաս չի խաղում, ինչի շնորհիվ էլ հաստատեց իր տեղը Դրամատիկ թատրոնում»:

Ցանկացած բեմադրիչ այլ հեղինակների պիեսները ներկայացնելիս դրանք ադապտացնում է տվյալ ժամանակի ու երկրի բարքերին, իհարկե, բնօրինակից լիովին չշեղվելով:

«Արտառոց որևէ բան չեմ արել, ինչով կխախտեի պիեսի ընդհանուր տեսքը: Բայց ժամանակակից բեմադրության մեջ որոշ բաներ փոխվում են. հարմարեցնում ենք մեր լեզվին, ասելիքին, հումորին: Չէ՞ որ ամեն ազգ ունի հումորի իր զգացողությունն ու պահանջվող չափաբաժինը», - հավատացրեց նա:

«Սերը տարիք չի հարցնումը» Հրաչյա Հարությունյանի առաջին բեմադրությունը չէ. «Բեատրիչե», «Ցիլինդր», «Չաո»,  «Հյուրանոցի տիրուհին» «Վայրի աղջիկը 20 տարի անց», «Մահ իտալական ձևով», «Վերջին տանգոն»…… Թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում նա հաճախ է հանդես եկել ներկայացումներով:

Դիտարկմանը՝ դժվար չէ՞ միևնույն ներկայացման շրջանակում հանդես գալ երկու առաքելությամբ՝ տվյալ դեպքում դերասա՞ն, թե՞ բեմադրիչ Հրաչյա Հարությունյանն է զիջում, ժպիտով խոստովանեց.

«Ինձանից գաղտնիքներ եք ուզում իմանալ ու շատ ճիշտ հարց եք տալիս, իսկապես, ինչ-որ մեկը զիջում է, ու դա, ըստ իս, դերասանն է: Երբ ուրիշ ռեժիսորի մոտ եմ զբաղված, տրվում եմ իմ հիմնական գործին՝ դերասանությանը, բայց երբ և՛ բեմադրում եմ, և՛ խաղում այդ գործի մեջ, ամբողջ միտքս բեմադրության կառուցման ու կայացման վրա է սևեռվում, որպես դերասան՝ ինձ ամենավերջում եմ ուշադրություն դարձնում… Բայց դա ունի իր թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը: Իհարկե, ներկայացման այն կտորը, որի ընթացքում բեմում չեմ, շատ ավելի լավ եմ տեսնում բացթողումները: Բայց հաճախ օգնության է հասնում գրեթե 40-ամյա փորձդ ու պրոֆեսիոնալիզմը: Չեմ թաքցնի՝ տեսարաններ կան, որ հեռախոսով նկարում եմ ու փորձում ռեժիսորի 3-րդ աչքով նայել… Գիտեք, երբեմն հենց այն պատճառով ես նախընտրում ինքդ բեմադրել, քանի որ կա ճաշակի, ասելիքի խնդիր: Մատուցում ես այն, ինչ ուզում ես ասել, ինչի մասին ցանկություն ունես խոսել, բարձրաձայնել»:

Ներկայացման առաջնախաղը տեղի է ունենալու մարտի 10-ին: Մարտի 9-ին թատրոնում ընդունված կարգի համաձայն՝ գեղարվեստական խորհուրդը, որի անդամ է նաև Հ. Հարությունյանը, կորոշի՝ «Սերը տարիք չի հարցնումը» կընդգրկվի՞ Դրամատիկական թատրոնի հիմնական խաղացանկում, թե՞ ոչ:

«Միշտ պրեմիերայից մեկ օր առաջ գեղարվեստական խորհուրդը նայում է ներկայացումն ու որոշում վերջինիս ճակատագիրը: Այս անգամ, իհարկե, ես կարծիք չեմ հայտնի, այլ լսողի դերում կլինեմ: Անկեղծ ասած՝ այս 40 տարվա մեջ չեմ հիշում այնպիսի դեպք, որ չի ընգրկվել ներկայացումը խաղացանկում: Բայց, միևնույն է, շատ լուրջ ու խիստ եմ մոտենում այս խորհրդին», - նկատեց նա:

Գրեթե 2 ժամ տևողությամբ ներկայացման երաժշտական ձևավորման հարցում ևս ՀՀ վաստակավոր արտիստն ուղղորդվել է սեփական ճաշակով, սակայն նման ընտրության պատճառը միայն անձնական նախասիրությունները չեն:

«Ներկայացման ընթացքում կհնչեն իմ շատ սիրելի խմբի՝ Բիթլզի կատարումները: Պատճառը ոչ միայն այն է, որ դա իմ սերնդի երաժշտությունն է ու ես շատ եմ սիրում, այլ՝ նաև պիեսն է թելադրում դա… Որպես երաժշտական ձևավորում էլ օգտագործել ենք Բրուբեկի, Գուդմանի և Միլլերի գործերը», - մանրամասնեց դերասանը:

Մարտի 10-ին՝ պրեմիերայի օրը, Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դահլիճում կլինեն նաև հատուկ հյուրեր: Բեմադրիչ-դերասանի հատուկ հյուրերը, հիմնականում, ընտանիքի անդամներն են: 

Զրույցի վերջում Հրաչյա Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես իր բեմադրած ներկայացումն է հուշում, իսկապե՞ս սերը տարիք չի հարցնում:

«Սերը չի կարելի դնել կաղապարների մեջ, այն ոչ միայն տարիք, այլ՝ ոչինչ ու ոչ մի բան էլ չի հարցնում, որևէ բանի չի ենթարկվում: Սերը կա՛մ կա, կա՛մ չկա: Եթե այն առկա է ու իսկապես սեր է, նշանակում է ամեն ինչ օրգանական է, հասկանալի է ու ճիշտ: Ավելի կարևոր բան, քան սերն է, չի ստեղծվել՝ լինի հայրենիքի, ընտանիքի, բնության, կնոջ ու տղամարդու հանդեպ: Սերն է առաջ շարժում կյանքը: Ու եթե առավել չի արագանում աշխարհի կործանումը, նշանակում է՝ դեռ կա սեր, գոնե մի քիչ մնացել է: Ու սա լոկ սիրուն բառեր չեն», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց ՀՀ վաստակավոր արտիստը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով 19/04/2024 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 19/04/2024 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան 19/04/2024 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19/04/2024 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը 19/04/2024 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին 19/04/2024 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) 19/04/2024 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին 19/04/2024 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին 19/04/2024 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում 19/04/2024 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով 19/04/2024 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների 19/04/2024 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) 19/04/2024 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում 19/04/2024 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին 19/04/2024 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր 19/04/2024 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել 19/04/2024 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը 19/04/2024 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն 19/04/2024 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան 19/04/2024 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին 19/04/2024 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին 19/04/2024 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին 19/04/2024 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան 19/04/2024 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով 19/04/2024 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից 19/04/2024 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) 19/04/2024 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ 19/04/2024 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել 19/04/2024 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է 19/04/2024 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները 19/04/2024 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 19/04/2024 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը 19/04/2024 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար 19/04/2024 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին

Տվյալ բաժնի վերջին նյութերը