22/02/2017 18:22
Թուրքիայի նախագահի և վարչապետի դեմ դատական հայց է ներկայացվել
Թուրքիայի Աշխատավորական կուսակցությունը դատական հայց է ներկայացրել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի, ինչպես նաև «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի դեմ, հայտնում է Demokrathaber-ը:
Կուսակցությունը նրանց մեղադրել է «ժողովրդի ներսում անհանգստություն, վախ և խուճապ առաջացնելու նպատակով սպառնալու», «ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու կամ նվաստացնելու» մեջ:
Որպես մեղադրանքների՝ ապացույց է բերվել այն փաստը, որ Էրդողանը, Յըլդըրըմն ու Բահչելին հայտարարում են, թե Սահմանադրական հանրաքվեում «ոչ» քվեարկողները կորակվեն որպես «ահաբեկիչներ», «հայրենիքի դավաճաններ», «անջատողականներ», «հեղաշրջման կողմնակիցներ»: