22/02/2017 18:37
Պորոշենկո. Ռուսաստանի հետ լայնամասշտաբ ագրեսիայի վտանգ կա
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ ագրեսիայի վտանգ կա: Այս մասին նախագահը հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ռուսաստանի Դաշնության կողմից լայնամասշտաբ ագրեսիայի սպառնալիքը ոչ մի տեղ չի անհետացել: Այդ սպառնալիքը ներթափանցում է ոչ միայն Դոնբասում մեր կողմից չվերահսկվող սահմանամերձ տեղամասերով, այլ կախված է ՌԴ-ի հետ սահմանի ամբողջ երկայնքի վրա», - ասել է Պորոշենկոն:
Նրա խոսքով՝ այդ իրավիճակն ապացուցում է Ռուսաստանի կողմից թշնամական մտադրությունները: