23/02/2017 19:31
Nissan Motor-ի գործադիր տնօրենը կհեռանա պաշտոնից
Ճապոնական Nissan Motor-ի գործադիր տնօրեն Կառլոս Գոնը կհեռանա պաշտոնից, նրան կփոխարինի Հիրոտո Սաիկավան, հաղորդվում է արտադրողի պաշտոնական կայքում, փոխանցում է РИА Новости-ն:
«Վերջերս Mitsubishi Motors-ում նոր պարտավորություններ ստանձնելով եւ հաշվի առնելով Nissan-ի բաժնետերերի առաջիկա ընդհանուր հավաքը՝ ես որոշեցի, որ ժամանակն է, որպեսզի Հիրոտո Սաիկավան ինձ փոխարինի Nissan-ի գործադիր տնօրենի պաշտոնում», - ասված է Գոնի հայտարարությունում:
Սաիկավան պաշտոնը կստանձնի ապրիլի 1-ից: