23/02/2017 20:12
Ադրբեջանում ձնահյուսքի հետևանքով մահացել է 3 երեխա
Ադրբեջանում ձնահյուսքի հետևանքով 5 մարդ է մահացել՝ այդ թվում 3 երեխա, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների հարցերով շրջանային հանձնաժողովի նախագահ Գաբիլ Մելիքովին, փոխանցում է РИА Новости-ն:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Օրատ գյուղում:
«Ձյան հյուսքն ընկել է գյուղի բնակիչ Ահլիման Մուստաֆաևի տան վրա, ինչի հետևանքով մահացել են կինը, հարսը և 3 թոռները», - ասված է հաղորդագրությունում: