23/02/2017 18:36
Աղբյուր. Իրաքցի զինվորականներն ամբողջությամբ ազատագրել են Մոսուլի օդանավակայանը
Իրաքի դաշնային ոստիկանության արագ արձագանքման ջոկատն ամբողջությամբ ազատագրել է Մոսուլի օդանավակայանը, РИА Новости--ին հայտնել է երկրի անվտանգության ուժերում աղբյուրը:
Իր հերթին՝ տեղական Shafaq News գործակալությունը, վկայակոչելով Իրաքի դաշնային ոստիկանության հրամանատար Ռաիդ Շաքեր Ջաուդատային, հայտնում է, որ կառավարական զորքերը հսկողության տակ են վերցրել օդանավակայանի տարածքի միայն մի մասը: Հաղորդվում է նաև, որ արագ արձագանքման ջոկատը հասել է թռիչքուղուն և ականազերծել ինքնաշեն պայթուցիկ սարքերը և պայթուցիկով լի մեքենաները, որոնք տեղադրված են եղել կառավարական զորքերի ճանապարհին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրաքի անվտանգության ուժերը լայնամասշտաբ գրոհ են սկսել Մոսուլի օդանավակայանի և Մոսուլի հարավ-արևմուտքում գտնվող Ալ-Գազլանի ճամբարի ուղղությամբ: