23/02/2017 22:01
«Անվտանգություն և առաջընթաց». Հայտնի է ՀՀԿ-ի կարգախոսը
2017 թ-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության նշանաբանը կլինի «Անվտանգություն և առաջընթաց», կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ կուսակցությունը որոշել է շատ ակտիվ քարոզարշավ իրականացնել։
«Քարոզչության հիմքը պետք է լինի ՀՀ անվտանգության ամրապնդումը, ինչպես նաև տնտեսական առաջընթացի ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության զարգացումը», - ասաց Է.Շարմազանովը։
Նա նշեց, որ կուսակցության նախընտրական ծրագիրը ՀՀԿ-ն կներկայացնի մարտի 5-ին, ծրագիրն արդեն հաստատված է: