23/02/2017 11:45
Բրազիլիայի ԱԳ նախարարն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել
Բրազիլիայի ԱԳ նախարար Ժոզե Սերրան հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Միշել Տեմերին, հայտնում է РИА Новости-ն:
Պաշտոնից հեռանալու հայտարարության մեջ Սերրան պատճառաբանել է, որ առողջական խնդիրներ ունի:
«Առողջության հետ կապված խնդիրներն ինձ խանգարում են արտասահմանյան ուղևորությունների նախկին ռիթմով աշխատել: Բժիշկների կարծիքով՝ վերականգնման համար առնվազն չորս ամիս է հարկավոր», - գրել է Սերրան:
Սերրան, որը մարտին 75 տարեկան է դառնում, Բրազիլիայի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի մայիսին: