23/02/2017 11:00
Ներգաղթի վերաբերյալ Թրամփի հրամանագրի նոր տարբերակը կհրապարակվի հաջորդ շաբաթ
Ներգաղթի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի նոր տարբերակը կհրապարակվի հաջորդ շաբաթ: Այդ մասին հայտնել է Sky News-ը՝ հղում անելով Սպիտակ տան մի պաշտոնյայի, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Ներգաղթի վերաբերյալ նոր հրամանագիրը կհրապարակվի հաջորդ շաբաթվա ընթացքում», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներին հայտնի են դարձել միգրացիայի մասին Թրամփի հրամանագրի նոր տարբերակի մանրամասները: Հրամանագրի վերանայված նախագիծը ներառում է նույն այն յոթ երկրները, որոնք հիշատակված էին առաջին տարբերակում: