23/02/2017 14:31
Իրաքի զինվորականները սկսել են Մոսուլի օդանավակայանի գրոհը
Իրաքի անվտանգության ուժերն ԱՄՆ-ի աջակցությամբ սկսել են գրոհել Մոսուլի գլխավոր օդանավակայանը, որը տեղակայված է «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) վերահսկողության տակ գտնվող տարածքում, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Արագ արձագանքման ուժերը, դաշնային ոստիկանությունը և հակաահաբեկչական ստորաբաժանումը գրոհում են Մոսուլի օդանավակայանի և Ալ-Ղազլանի ռազմաբազայի վրա», - հաղորդում է գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի պետական հեռուստատեսությանը:
Նշվում է, որ օդանավակայանի և ռազմաբազայի ազատագրումից հետո կսկսվի քաղաքային թաղամասերի մաքրումը ԻՊ-ից:
Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին հայտարարել է Մոսուլի արևմտյան մասի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Նրա խոսքով՝ առաջնային խնդիրը խաղաղ բնակիչներին փրկելն է ահաբեկիչներից: