23/02/2017 11:28
Նախագծեր կան, որ ոչ քննարկվում են, ոչ ընդունվում, ոչ էլ տալիս են կարծիք՝ կարևոր է, կարևոր չէ. Կարեն Կարապետյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանում սահմանադրական փոփխությունների և իրավական անվտանգության ապահովման վերաբերյալ հանձնարարական տվեց:
Նա ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց մշակել իրավական անվտանգության ապահովման վերաբերյալ հայեցակարգ:
«2015 թվականին՝ նոր Սահմանադրության ընդունումից հետո մեծ աշխատանք է կատարվել իրավական անվտանգության ապահովան վերաբերյալ, սակայն կան բացթողումներ», - նշեց Կարեն Կարապետյանը:
Խնդիրները վերացնելու համար նա Արդարադատության նախարարին հանձնարարեց մինչև հունսիսի տասը կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ իրավական անվտանգության ապահովման հայեցակարգը, իսկ օրենսդրական ակտերը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին:
Կառավարության ղեկավարը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց գույքագրել Ազգային ժողով ուղարկած օրենսդրական ակտերը:
«Գույքագրել ՀՀ ԱԺ-ում գտնվող նախագծերը և այդ նախագծերի հետագա քննարկման և հետ կանչելու մասին ներկայացնել կարծիք: Նախագծեր կան, որ ոչ քննարկվում են, ոչ ընդունվում, ոչ էլ տալիս են կարծիք՝ կարևոր է, կարևոր չէ», - ասաց վարչապետը: