23/02/2017 16:07
Հարցում. Մարին Լե Պենին Ֆրանսիայի նախագահ տեսնել ցանկացողների թիվն ավելացել է
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու առաջադրված Մարին Լե Պենը 1 տոկոսով մեծացրել է նախագահական ընտրություններում առաջին փուլում հաղթելու հնարավարությունները, վկայում են BVA և Salesforce հարցման արդյունքները, փոխանցում է РИА Новости-ն:
Դրանց համաձայն, հարցվածների 27,5%-ը պատրաստ է ձայնը տալ կին թեկնածուի օգտին: «Առաջ» շարժման ղեկավար, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մաքրոնի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 21 տոկոսը: Նրա օգտին քվեարկել ցանկացողների թիվն ավելացել է 2 տոկոսով:
Նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիոյանի օգտին պատրաստ է քվեարկել 19 տոկոսը, այս ցուցանիշն անփոփոխ է մնացել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ֆրանսիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: