23/02/2017 13:23
Ճապոնիան 264 մլն դոլար փոխհատուցում կվճարի Օկինավայի բնակիչներին ԱՄՆ օդուժի ինքնաթիռների աղմուկի համար
Ճապոնիայի կառավարությունը պետք է 30 միլիարդ իենի (մոտ 264 միլիոն դոլար) չափով փոխհատուցում վճարի Օկինավա պրեֆեկտուրայի բնակիչներին, որոնց տները գտնվում են ԱՄՆ ռազմաօդային ուժերի Կադենա բազայի մոտակայքում: Համապատասխան որոշումը կայացրել է Նահա քաղաքի շրջանային դատարանը, փոխանցում է ТАСС-ը:
Այդկերպ դատարանը մասամբ բավարարել է 22 հազար բնակիչների հավաքական հայցը: Նրանք կարծում են, որ ամերիկյան ավիացիայի աղմուկը գերազանգում է օրենքով նախատեսված սահմանափակումները ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին, ինչը հանգեցնում է առողջության հետ խնդիրների: Դրա հետ մեկտեղ դատարանը մերժել է այդ շրջանում ռազմական ինքնաթիռների և MV-22 Osprey կոնվերտոպլանների թռիչքների ամբողջական արգելքի պահանջը:
Օկինավայում տեղակայված է Ճապոնիայում ամերիկյան ռազմական օբյեկտների հիմնական մասը, այդ թվում՝ Կադենա բազան: Ամերիկյան ռազմական ներկայությունը տեղի իշխանությունների և բնակչության շրջանում մեծ դժգոհություն է առաջացնում: