23/02/2017 13:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի նոր վարչություն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն առաջարկել է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի նոր վարչություն, որը կգլխավորի իր տեղակալը: Այս մասին նա հայտնել Է չորեքշաբթի Գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական նիստում, հայտնում է ТАСС-ը:
«(Այդ քայլի) միակ նպատակն արդյունավետության բարձրացումն Է՝ առանց հակաահաբեկչական գործունեության բնագավառում գոյություն ունեցող մանդատների փոփոխման», - ասել է Գուտերիշը: «Այն Գլխավոր ասամբլեային կզեկուցի իմ միջոցով», - հավելել է գլխավոր քարտուղարը:
Ինչպես նշել է Գուտերիշը, այդ վարչության գործունեությունը չի ոտնահարի կազմակերպության անդամ պետություններից որև է մեկի ազգային ինքնիշխանությունը:
«Մեր նպատակն է ՄԱԿ-ի մեջ մտնող երկրների հետ ամրապնդել գործընկերությունը ահաբեկչության անդրազգային հիմնախնդրի դեմ պայքարում, որն անհրաժեշտ է լուծել հնարավորինս շուտ», - նշել է նա: