23/02/2017 13:15
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «զգուշավոր լավատեսությամբ» է սպասում միջսիրական բանկցություններին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն «զգուշավոր լավատեսություն» է տածում միջսիրական բանկցությունների նոր փուլի նկատմամբ, որոնք այսօր մեկնարկում են Ժնևում: Այդ մասին, ТАСС-ին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցչի տեակալ Ֆարհան Հակը:
Ավելի վաղ գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Ժնևում լրագրողներին հայտարարել է, որ բեկում չի ակնկալում առաջիկա քննարկումների ընթացքում, բայց հույս ունի, որ Դամասկոսը և ընդդիմությունը լրջորեն կքննարկեն այն հարցերը, որոնք վերաբերում են քաղաքական կարգավորմանը:
Ինչպես հայտարարել է Ֆարհան Հակը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շարունակում է հավատալ, որ Սիրիայի հակամարտությունը կարելի է դադարեցնել 2017 թվականի ընթացքում:
«Այդ հակամարտությունը չափազանց երկար է շարունակվում և անչափ շատ ավերածություններ է պատճառել, խաթարել է հարյուր հազարավոր մարդկանց կյանքը: Մեզ հարկավոր է վերջ դնել դրան», - ընդգծել է նա:
Միջսիրիական բանակցությունները փետրվարի 23-ին Ժնևում մեկնարկում են տասնամսյա ընդմիջումից հետո: Օրակարգում են կառավարության ստեղծումը, սահմանադրության պատրաստման ժամանակացույցը և ապագա ընտրությունները: