23/02/2017 20:43
Համագործակցությունը շարունակվելու է. ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ պատվիրակությանը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայիանվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդուիրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)՝ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնողպատվիրակությանը` առաքելության ղեկավար, դեսպան Ժան Պետերսոնի գլխավորությամբ, տեղեկացնում են ՄԻՊ լրատվական ծառայությունից;
Հանդիպմանը Դեսպանը Պետերսոնը ներկայացրել է ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելությանգործունեության սկզբունքներն ու ելակետային ուղղությունները:
Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին կարևորել է դիտորդական առաքելության դերը` առաջնահերթհամարելով ընտրական գործընթացներում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովմանաշխատանքները:
Արման Թաթոյանը դիտորդներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները ևընտրությունների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարված ևնախատեսվող աշխատանքները: Պաշտպանն իր խոսքում կարևորել է նաեւ դիտորդների և լրագրողների իրավունքների պաշտպանության ապահովման խնդիրները:
Կողմերն իրենց պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ընտրություններիընթացքում մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու ուղղությամբ: