23/02/2017 20:33
Մերկելն ու Յունկերը քննարկել են ԵՄ-ի ապագան
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ-Յունկերը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Եվրամիության ապագան, հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը, փոխանցում է ТАСС-ը:
«Հանդիպմանը շեշտը դրվել է Եվրոպայի ապագայի վրա, քանի որ մենք մոտենում ենք մարտի 25-ի Հռոմի գագաթնաժողովին», - ասել է նա:
Սխինասի խոսքով՝ Մերկելի և Յունկերի հանդիպումը ավարտվել է «հայացքների վստահելի փոխանակմամբ»: